Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները պետք է կարգավորվեն, և ՌԴ-ն կանի հնարավոր ամեն ինչ. Լավրով

Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները պետք է կարգավորվեն, Ռուսաստանն ամեն ինչ կանի դա հեշտացնելու համար։ Այս մասին Դոհայի ֆորումի նիստում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։


«Ես կասկած չունեմ, որ Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները պետք է կարգավորվեն, և Ռուսաստանը կանի հնարավոր ամեն ինչ՝ օգնելու համար»,-ասել է նա։



Լավրովը նշել է, որ Թուրքիան «շատ ազդեցիկ սուբյեկտ է» Սիրիայում։ Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել է Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման թեման։