Ասադը թողել է նախագահի պաշտոնը ու հանձնարարել իշխանությունը խաղաղ փոխանցել. ՌԴ ԱԳՆ

Մենք ծայրահեղ մտահոգությամբ ենք հետևում Սիրիայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին։ Այս մասին  ասված է  ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: 


«Բաշար Ասադի և Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում զինված հակամարտության մի շարք մասնակիցների բանակցությունների արդյունքում նա որոշել է թողնել նախագահի պաշտոնը և լքել է երկիրը՝ հանձնարարականներ տալով իրականացնել իշխանության փոխանցումը խաղաղ ճանապարհով։ Ռուսաստանը չի մասնակցել այս բանակցություններին։

Միևնույն ժամանակ, համոզիչ կոչով դիմում ենք ներգրավված բոլոր կողմերին՝ հրաժարվել բռնության կիրառումից և կառավարման բոլոր խնդիրները լուծել քաղաքական ճանապարհով:


Սիրիայում ռուսական ռազմաբազաները բարձր պատրաստվածության են բերվել: Այս պահին նրանց անվտանգությանը լուրջ վտանգ չի սպառնում»-նշվել է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։