«Աշխարհում մնացել է երկու առաջնորդ՝ ես և Պուտինը». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրեն և իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին համարում է «միակ փորձառու առաջնորդները» աշխարհում։ Իր կարծիքը հաստատելու համար Թուրքիայի նախագահը բերել է այն փաստարկը, որ երկու պետությունների ղեկավարները երկար ժամանակ պահպանում են ազդեցությունը քաղաքական ասպարեզում։


«Ներկայումս աշխարհում մնացել է երկու առաջնորդ՝ ես և Վլադիմիր Պուտինը։ Ես սա չեմ ասում նրա համար, որ ես դա ես եմ: Իմ լիազորությունների ժամկետը կազմում է 22 տարի։ Գրեթե նույնքան էլ պարոն Պուտինինը։ Մնացած բոլորը հեռացել են... Այստեղ կարևոր է շարունակել քաղաքականությունը»,- հայտարարել է Էրդողանը Գազիանթեփում երիտասարդների հետ հանդիպմանը։


 
Էրդողանը նաև նշել է, որ առաջիկա երկու-երեք ամիսները «շատ կարևոր» են լինելու աշխարհի և Թուրքիայի համար, և Անկարան քայլեր է ձեռնարկում ելնելով դրանից։ Քաղաքական գործիչը, սակայն, չի բացահայտել, թե կոնկրետ ինչ գործընթացների ու քայլերի մասին է խոսքը։