Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է կայացրել Սիրիայի տապալված առաջնորդ Բաշար ալ-Ասադին և նրա ընտանիքին քաղաքական ապաստան տրամադրելու որոշում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ Մոսկվան պարտավոր չէ պաշտոնապես հայտարարել այդպիսի քայլի մասին։
«Ոչ, բացարձակապես պարտադիր չէ (պաշտոնապես
հայտարարել), մենք պարտավոր չենք դա անել... Նման որոշումները չեն կարող կայացվել
առանց պետության ղեկավարի՝ Վլադիմիր Պուտինի. դա նրա որոշումն է։ Բայց այս դեպքում
ես այստեղ ոչինչ չունեմ ասելու»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը ոչ մի մանրամասն չի հայտնել քաղաքական ապաստան
ստացած Բաշար Ասադի ու նրա ընտանիքի գտնվելու վայրի մասին։