Ռուսաստանը խնդրել է Թուրքիային օգնել դուրս բերելու իր զորքերը Սիրիայից. CNN Turk

Ռուսաստանը դիմել է Թուրքիայի աջակցությանը՝ ապահովելու համար իր զորքերի անվտանգ դուրսբերումը Սիրիայից, գրում է CNN Turk-ը։


Անկարայում CNN Turk-ի թղթակցի տեղեկություններով՝ խնդրանքը ենթադրում է, որ ռուսական զորքերը կուղարկվեն Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող շրջաններ, այնուհետև նրանց օդանավով կտեղափոխեն Ռուսաստան:


Միևնույն ժամանակ, հեռուստաալիքը պնդում է, որ Ռուսաստանը մտադիր է պահպանել իր բազաները Տարտուսում և Խմեյմիմում և խնդրել է Թուրքիային օգնել դուրս բերելու զորքերը տարածաշրջանի այլ հատվածներից։