Սիրիայի ժողովրդի առաջ Ռուսաստանն անկասկած պատասխան է տալու. ԱՄՆ Պետդեպ

Ռուսաստանը, անկասկած, ստիպված կլինի շատ բաների համար պատասխան տալ՝ կապված սիրիացի ժողովրդի հետԱյս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:


«Դուք տեսաք, թե ինչպես Ռուսաստանը աջակցեց դաժան ռեժիմին, որը սպանել է հարյուր հազարավոր անմեղ սիրիացի խաղաղ բնակիչների և գազով թունավորել սեփական ժողովրդին: Դուք տեսաք, թե ինչպես ռուսական կառավարությունը հարվածներ հասցրեց Սիրիայի խաղաղ բնակիչներին։ Եվ հիմա, հենց վերջերս, դուք տեսաք, թե ինչպես Ռուսաստանը ապաստան տրամադրեց այդ հարձակումների համար պատասխանատու դաժան բռնակալին,- ասել է Միլլերը և հավելել:- Ուստի նրանք, անկասկած, ստիպված կլինեն պատասխան տալ ամբողջ Սիրիայի մարդկանց առաջ՝ Ասադին աջակցելու իրենց պատմության և Ռուսաստանում վարքագծի սեփական մոդելի համար: Եվ ինձ ամենևին չի զարմացնի, եթե Սիրիայում մարդիկ այս հարցերն ուղղեն, երբ խոսքը վերաբերի ռուսական բազաներին, որոնք դեռ մնացել են Սիրիայում»։


Անդրադառնալով այդ օբյեկտների նկատմամբ ԱՄՆ դիրքորոշմանը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ վերջնարդյունքում դա Սիրիայի ժողովրդի որոշումն է, ոչ թե Միացյալ Նահանգների ժողովրդի: «Բայց ես չեմ կարծում, որ դուք կարող եք տեսնել այն ազդեցությունը, որը Ռուսաստանը ունեցել է Սիրիայի ներսում