Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադին պետք է տրամադրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ Այս մասին «Աբզաց» ինտերնետ պարբերականին հայտնել է ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը։
Նա նշել է,
որ տարեկան մոտ 700 հազար մարդ ռուսական անձնագիր է ստանում, և նրանց բացարձակ
մեծամասնությունը բոլորովին նշանավոր մարդիկ չեն։
Պատգամավորի
խոսքով՝ եթե Ռուսաստանի Դաշնության քաղաքացի կարողացել է դառնալ Ուկրաինայի նախկին
նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ապա քաղաքացիություն պետք է տրամադրվի նաև Ասադին, որը,
չնայած իր նկատմամբ ներկայիս բացասական վերաբերմունքին, բավականին շատ բան է արել
Ռուսաստանի համար: