Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սիրիայի նախագահի պաշտոնը թողնելու որոշումը կայացրել է անձամբ Բաշար ալ-Ասադը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. նրա խոսքերը փոխանցում է РБК-ն։
Պեսկովին
հարց են ուղղել, թե Ռուսաստանն ինչ դեր է ունեցել Սիրիայի նախագահի պաշտոնից Ասադի
հեռանալու և Մոսկվա մեկնելու հարցում։ «Պետության ղեկավարի պարտականությունների կատարման
գործընթացից հեռանալը եղել է Ասադի անձնական որոշումը։ Մնացած ամեն ինչը՝ առանց մեկնաբանությունների»,- պատասխանել է Պեսկովը:
Հիշեցնենք. դեկտեմբերի
8-ի գիշերը Սիրիայում հակակառավարական ուժերը հայտարարեցին Դամասկոսի նկատմամբ վերահսկողության
և Ասադի ռեժիմի տապալման մասին։ Սիրիայի նախագահն ինքը լքել էր երկիրը և ապաստան
ստացել Ռուսաստանում։