Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հեռախոսազրույց են ունեցել։ Երկու երկրների նախագահները քննարկել են Սիրիայի վերջին զարգացումները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։


Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիայի ժողովրդին՝ երկրում կայունություն հաստատելու համար: Ալիևն էլ գոհունակություն է հայտնել Սիրիայում ստեղծված նոր իրավիճակի կապակցությամբ: