Մոտ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն․ Ֆիդան

Մենք մոտ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 2025 թվականի բյուջեի քննարկման շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ։


Ֆիդանը նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղության ապահովումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը և նոր հնարավորություններ կստեղծի։