Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենին ամերիկացի հարկատուների միջոցները, որոնք հատկացվել են Ուկրաինային, յուրացնելու մեջ։
Երեկ Թրամփը Truth Social
սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է մի նկար, որում նկարագրված են ԱՄՆ գործող
նախագահի տնտեսական քաղաքականության կետերը, որը ստացել է «Բայդենոմիկա» անվանումը։
«Ինչպես է աշխատում բայդենոմիկան։
Դուք վճարում եք հարկերը։ Ես (Բայդենը) դրանք ուղարկում եմ Ուկրաինա։ Նրանք հետ են
ուղարկում դրանք Հանթերին (Բայդեն)։ Հանթերը դրանք տալիս է ինձ։ Ներում Հանթերին»,- ասվում է հրապարակման մեջ։