Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտը լինելու է իր առաջնահերթությունը պաշտոնը ստանձնելուց հետո, գրում է Barron's-ը։
«Կարծում եմ՝ մենք պետք է լուծենք Ռուսաստանի հետ Ուկրաինայի պատերազմի խնդիրը։ Այս երկու երկրներն էլ կրում են կորուստներ, որոնց ոչ ոք չի կարող հավատալ։ Հարյուր հազարավոր զինվորներ են մահանում»,- ասել է Թրամփը ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Թրամփը նշել է, որ «Մերձավոր Արևելքը, իհարկե, մեծ առաջնահերթություն է։ Բայց ես կարծում եմ, որ Մերձավոր Արևելքը ավելի քիչ բարդ իրավիճակ է, քան Ուկրաինան և Ռուսաստանը»:
Նա ընդգծել է, որ այս խնդիրը «պետք է արագ լուծել»։