Մակրոնը և Իվանիշվիլին 1-ժամանոց հեռախոսազրույց են ունեցել

Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև, հայտնում է «Երազանք»-ի մամուլի ծառայությունը։


«Մակրոնը մտահոգություն է հայտնել Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ և ցանկություն է հայտնել իր ներդրումն ունենալ այդ իրավիճակի ամբողջական կարգավորման գործում։ Իր հերթին Բիձինա Իվանիշվիլին երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին նախաձեռնության համար և աջակցել համատեղ ջանքերի գաղափարին։ Իվանիշվիլին և Մակրոնը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին շփումները կկրկնվեն՝ գնահատելու համար ձեռք բերված առաջընթացը։ Զրույցը տևել է մեկ ժամ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Հիշեցնենք, որ ավելի վաղ Մակրոնի հետ բանակցություններ էր վարում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։


Մակրոնի հետ զրույցը վերջին ամիսներին Իվանիշվիլիի առաջին շփումն էր միջազգային առաջնորդների հետ, ինչի մասին հաղորդել է իշխող կուսակցության մամուլի ծառայությունը։