Թրամփը ճանաչվել է Տարվա մարդ-2024՝ ըստ Time-ի

Time ամսագիրը 2024 թվականի Տարվա մարդ է ճանաչել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։


Դեկտեմբերի 12-ին Time-ում հրապարակված նյութում Թրամփին անվանել են «աշխարհի ամենահզոր մարդ»:


Ընդհանուր առմամբ այդ տիտղոսին, բացի Թրամփից, առաջադրվել է տասը մարդ. ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, որը պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարի մեջ մտավ այն բանից հետո, երբ Ջո Բայդենը դուրս մնաց պայքարից, և պարտվեց Թրամփին; SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը՝ միլիարդատեր գործարար, որը պաշտոն է ստացել ԱՄՆ նախագահի նոր վարչակազմում; Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը, որի մոտ այս տարի քաղցկեղ են հայտնաբերել, և որը քիմիաթերապիա է անցել; Ալեքսեյ Նավալնիի այրի Յուլիա Նավալնայան; Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն; Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը; ամերիկացի կատակերգու և փոդքասթի հաղորդավար Ջո Ռոգանը; Մեքսիկայի պատմության մեջ առաջին կին նախագահ Կլաուդիա Շեյնբաումը; Meta-ի տնօրեն Մարկ Ցուկերբերգը:


2022 թվականին տիտղոսը բաժին է հասել «Ուկրաինայի ոգուն» և երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ 2023 թվականին Time-ը Տարվա մարդ է ընտրել ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթին։