2 հազար 500 մեկնաբանություն՝ գնդակահարության պատի տակ. ինչ են գրում քաղաքացիները վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Գնդակահարության պատ» խորագրով իր գրառմանը։ Նա նշել է, որ 2 հազար 500 մեկնաբանություն կա այդ գրառման ներքո։


«Մի քիչ էլ գեղագիտություն ավելացնեմ. «Կանցնեն շատ տարիներ, և գնդապետ Աուրելիանո Բուենդիան, գնդակահարության պատի տակ կանգնած, կմտաբերի հեռավոր այն իրիկունը, երբ հայրն իրեն սառույց տեսնելու տարավ»։ Գաբրիել Գարսիա Մարկես, «100 տարվա մենություն» Ովքեր չեն կարդացել, թող կարդան»,- տեսանյութին կից՝ գրել է նա։ 


Վարչապետը խոստացել է կարդալ բոլոր մեկնաբանությունները, անդրադառնալ իրեն ուղղված հարցադրումներին։


Մանրամասները՝ տեսանյութում։