Երբ պետական զանգն անսպասելի ուրախություն է բերում. ՊՎԾ-ի ուսումնասիրության արդյունքում ԲԿ-ն կվերադարձնի 5-ամյա Լարիսայի բուժման ծախսերը

Երբ պետական զանգն անսպասելի ուրախություն է բերում։ Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը։


Մեր ասոցիացիայի հերթական նիստին էի, ու հեռախոսս զանգում էր: Չկարողացա պատասխանել, իսկ նիստից հետո, ընկերոջս հետ մեքենայով վերադառնալիս, բարձրախոսով հետ եմ զանգում:


Պատասխանում են՝


- Պետական վերահսկողական ծառայություն:


Ես՝ Վայ մամա ջան, փաստորեն ձեզնիցա՞ զանգս 😱, ինչ է պատահել:


Թե բա՝ Ներկայացեք:


Ես էլ հանգիստ ձայնով՝

- Անդրանիկ Հարությունովն եմ:

Ասում են՝ 5 րոպեի ընթացքում հետ կզանգեն:


Հետ են զանգում.

- Դուք Լարիսա Հարությունովայի հայրն եք:

Ես՝ այո, բայց Լարիսան 5 տարեկան է, ինչ է արել, որ իրենով եք հետաքրքրվում


Պատասխանում են.


- 2022-ին դուք վճարում եք արել Արաբկիր ԲԿ-ում, բայց ուսումնասիրություններից պարզվել է, որ դա պետպատվերով է եղել, և ԲԿ-ն պարտավոր է այդ գումարը ձեզ վերադարձնել:


Այստեղ խորը շունչ եմ քաշում, ժպտում ու ասում.


- Վայ, ինչ լավ բան ասացիք, ես էլ արդեն հազար վատ տարբերակ էի պատկերացրել:

- (մտածում էի աղջիկս պարտեզում տներա վաճառել )


Հասկանում եմ, որ պետությունն այս անգամ իր գործառույթներն իսկապես կատարել է, ու ես ու աղջիկս խնդիր չունենք:


Հ.Գ. Երբեմն բյուրոկրատիան ոչ միայն վատ լուրեր է բերում, այլ նաև լավ նորություններ: