Ալիևը չեղարկել է իր մասնակցությունը ԱՊՀ գագաթնաժողովին և Ռուսաստանից վերադարձել Բաքու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից, որտեղ մասնակցելու էր ԱՊՀ երկրների գագաթնաժողովին, վերադարձել է Բաքու՝ կապված AZAL ինքնաթիռի կործանման հետ: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է աղբյուրը։


Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ՝ թվային զարգացման և տրանսպորտի նախարարը, արտակարգ իրավիճակների նախարարը, գլխավոր դատախազի տեղակալը, առողջապահության փոխնախարարը, Քաղաքացիական ավիացիայի պետական ​​գործակալության փոխտնօրենը, AZAL-ի փոխնախագահը և պետական համապատասխան այլ մարմինների ներկայացուցիչներ մեկնել են Ակտաու քաղաք՝ հետաքննելու AZAL ինքնաթիռի կործանումը տեղում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: