«Azerbaijan Arilines-ի ինքնաթիռը կործանվել է ռուսական ՀՕՊ-ով». Կրեմլը՝ այս և այլ վարկածների մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը վարկածներ առաջ չի քաշի Ղազախստանի Ակտաուի մերձակայքում Azerbaijan Arilines-ի ինքնաթիռի կործանման պատճառների մասին, մինչև չավարտվի հետաքննությունը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։


«Մինչև հետաքննության եզրակացությունները ինչ-որ վարկածներ առաջ քաշելը ճիշտ չի լինի։ Մենք, իհարկե, դա չենք անի, և ոչ ոք չպետք է դա անի։ Պետք է սպասել հետաքննության ավարտին»,- ասել է Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։


Ղազախստանում Azerbaijan Arilines ինքնաթիռի կործանումից հետո օդանավի պոչի հատվածում չվնասված բեկորների վրա նկատվել էին հետքեր, որոնք նման էին զենիթային հրթիռների խոցող տարրերի։ Ի հայտ էր եկել վարկած, որ ինքնաթիռը կարող էր խոցվել ռուսական ՀՕՊ-ի կողմից, որոնք հետ են մղել ուկրաինական անօդաչուների դեկտեմբերի 25-ի գրոհը։ Ղազախստանի իշխանությունները նման ենթադրություններն անվանել են «շահարկում»։