Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել

ԵԱՏՄ-ի մասնակից երկրների ղեկավարները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում որոշել են Իրանին միությունում դիտորդի կարգավիճակ տրամադրել։


 Նախկինում այս կարգավիճակը ստացել էին Ուզբեկստանն ու Կուբան։ 


Նշենք, որ դիտորդի կարգավիճակը թույլ է տալիս հրավերով մասնակցել ԵԱՏՄ մարմինների նիստերին՝ չմասնակցելու որոշումների կայացմանը և իրավունք ունենալ ստանալու ոչ գաղտնի փաստաթղթեր: