Ինչպես հայտնում է Euronews-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի կառավարության աղբյուրին, Բաքու-Գրոզնի վնասված չվերթին թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական օդանավակայաններում։
Դեկտեմբերի 25-ին Ակտաուում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել ռուսական «երկիր-օդ» հրթիռը, հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի կառավարության աղբյուրը։
Ինքնաթիռը Բաքվից Գրոզնի էր թռչում։ Ըստ լրատվամիջոցի զրուցակցի՝ «հրթիռն արձակվել է Չեչնիայի մայրաքաղաքի երկնքում անօդաչու թռչող սարքի գործունեության պահին, դրա բեկորները պայթել են ինքնաթիռի կողքին՝ վնասելով նրա կողվածք ն ու հարվածելով ուղևորներին ու անձնակազմի անդամներին»։
Ըստ Ադրբեջանի նախարարների կաբինետի աղբյուրի՝ օդաչուները պահանջել են արտակարգ վայրէջք, սակայն նրանց թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական որևէ օդանավակայանում՝ ուղարկելով Կասպից ծովով՝ Ակտաուի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ աղբյուրը պարզաբանել է, որ երթուղու այս հատվածում խափանվել են օդանավի GPS նավիգացիոն համակարգերը։