Սոչիի և Կազանի օդանավակայաններում դադարեցվել են թռիչքները. Ինչն է պատճառը

Սոչիի և Կազանի օդանավակայանների աշխատանքում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին այսօր առավոտյան հայտնել է Ռոսավիացիան։


Օդանավակայանները չեն ընդունում կամ ուղարկում թռիչքներ: Սահմանափակումները մտցվել են «քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար»։ Ռոսավիացիան այլ մանրամասներ չի հայտնել։


Baza Telegram-ալիքը գրում է, որ թռիչքները դադարեցվել են անօդաչուների գրոհի սպառնալիքի պատճառով։