Պուտինը շնորհավորել է Կիմ Չեն Ընին Ամանորի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 17-ին շնորհավորական նամակ է հղել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ գալիք Ամանորի կապակցությամբ, որտեղ վստահություն է հայտնել, որ 2025 թվականին Ռուսաստանի Դաշնությունը և ԿԺԴՀ-ն կշարունակեն համագործակցությունը, ինչպես նաև կամրապնդեն ջանքերը՝ հակազդելու ժամանակակից սպառնալիքներին և մարտահրավերներին, հայտնում է Կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA):


«Խնդրում եմ ընդունեք իմ ամենաանկեղծ շնորհավորանքները Ամանորի կապակցությամբ։ Հունիսին Փհենյանում կայացած մեր հանդիպումը ռուս-կորեական հարաբերությունները բարձրացրեց նոր որակական մակարդակի վրա»,-ասվում է շնորհավորանքում:


Պուտինը նշել է, որ այս հանդիպումից հետո ստորագրված «Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը» պայմաններ է ստեղծել երկու երկրների միջև բոլոր առանցքային ոլորտներում փոխշահավետ երկկողմ համագործակցության «էական ընդլայնման» համար։