Ռուսաստանցիներից քանի տոկոսն է վստահում Պուտինին․ հարցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ռուսաստանցիների վստահության մակարդակը դեկտեմբերի 16-ից դեկտեմբերի 22-ը աճել է՝ կազմելով 79,7%։ Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (VTsIOM) տվյալները, փոխանցում է Gazeta-ն։«Հարցվածների 79,7%-ը դրական է պատասխանել Վլադիմիր Պուտինի նկատմամբ վստահության մասին ուղղակի հարցին»,- ասվում է զեկույցում։



Ըստ VTsIOM-ի՝ ռուսները դրական են գնահատում Ռուսաստանի կառավարության աշխատանքը վերջին շաբաթվա ընթացքում (51,5%):


Բացի այդ, վարչապետ Միխայիլ Միշուստինի նկատմամբ վստահության մակարդակը կազմել է 61,4%։Մինչ այս «Հասարակական կարծիք» հիմնադրամը հայտնել էր, որ ՌԴ քաղաքացիների վստահության մակարդակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ շարունակում է մնալ հետևողականորեն բարձր։



Հարցման արդյունքների համաձայն՝ երկրի ներկայիս ղեկավարի գործունեության հավանության մակարդակը կազմել է 82 %։Նոյեմբերի վերջին VTsIOM-ը հայտնել էր, որ Պուտինի նկատմամբ ռուսների վստահության մակարդակը կազմել է 78,8%: Հետազոտությանը մասնակցել է 1,6 հազար չափահաս ռուսաստանցի: