Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ Azerbaijan Airlines-ի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքները Չեչնիայի իշխանությունների օգնության կարիքը չունեն։ Այս մասին Day.Az-ին հայտնել է պետության ղեկավարի վարչակազմի աղբյուրը։
Դեկտեմբերի 26-ին Չեչնիայի կառավարության նախագահ Հասան Հակիմովը
հայտարարել է, որ հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի անունից աղետի հետևանքով
զոհվածների և վիրավորների բոլոր ընտանիքներին կտրամադրվի ֆինանսական և «ամեն
տեսակի այլ օգնություն, որի կարիքը նրանք կունենան»։
«Ադրբեջանն օգնության կարիք չունի: Ո՛չ պետությունը, ո՛չ
քաղաքացիները չեն ընդունի նման օգնություն։ Մենք տրամադրում ենք և կշարունակենք տրամադրել
անհրաժեշտ օգնություն մեր քաղաքացիներին։ Ադրբեջանը պահանջում է փաստի ճանաչում,
ներողություն և համապատասխան փոխհատուցման վճարում»,- ի պատասխան ասել է Ադրբեջանի
նախագահի աշխատակազմում Day.az-ի աղբյուրը։