Azerbaijan Airlines-ը հայտնել է ինքնաթիռի կործանման նախնական պատճառը

AZAL ավիաընկերության պաշտոնական հայտարարության համաձայն՝ Ակտաուի մոտ օդանավը կործանվել է «արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտության» հետևանքով։ Այս մասին հայտարարել է Azerbaijan Airlines-ը:


Ավելի վաղ Ռոսավիացիան հաստատել էր, որ ուկրաինական մարտական անօդաչուների հարձակման պատճառով Գրոզնիում, ուր ուղևորվում էր կործանված Embraer 190-ը, «շատ բարդ» իրավիճակ է եղել:


Ընդ որում, Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական գործակալությունը դադարեցրել է բոլոր ավիաընկերությունների թռիչքները Բաքվից դեպի 10 ռուսաստանյան քաղաքներ: