Կործանված ադրբեջանական ինքնաթիռի «սև արկղերը» կուղարկվեն Բրազիլիա՝ ուսումնասիրության

Ադրբեջանական ավիաուղիների (AZAL) կործանված ինքնաթիռի ինքնագրիչները («սև արկղերը») կուղարկվեն Բրազիլիայի ավիացիոն պատահարների հետաքննության և կանխարգելման կենտրոն (CENIPA): Այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է Ղազախստանի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։


Նշվում է, որ Բրազիլիան նաև Embraer ինքնաթիռն արտադրող երկիրն է:


Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտել է մի շարք պատճառներ՝ կապված «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի՝ Ակտաուի մերձակայքում կործանման հետ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ալիևի խոսքով, վերջնական վարկածը հայտնի կդառնա միայն սև արկղերը բացելուց հետո։