Ռուսաստանում անօրինական կերպով գտնվող օտարերկրացիները պետք է կարգավորեն իրենց իրավական կարգավիճակը կամ ինքնուրույն լքեն երկիրը մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը, ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իրավական տեղեկատվության պորտալում հրապարակված հրամանագրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց գրանցամատյանում առկայության ստուգման վերաբերյալ դրույթները ուժի մեջ կմտնեն 2025 թվականի փետրվարի 5-ից դաշնային օրենսդրության համապատասխան դրույթներն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, պարզաբանվում է հաղորդագրությունում։
Պահանջը չի տարածվի այն օտարերկրացիների վրա, ովքեր ցանկանում են օրինական կերպով մնալ Ռուսաստանում և դրա համար կատարել մի քանի պայման՝ տրամադրել կենսաչափական տվյալներ, անցել թմրամիջոցների թեստ, հանձնել ռուսաց լեզվի և պատմության թեստեր։