Մենք միասին կշարունակենք կառուցել մեր սիրելի Երևանը. Ավինյանն Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Սիրելի՛ երևանցիներ,


Մեկ տարի էլ անցավ, և մենք միասին քայլեցինք դեպի նոր Երևան՝ բարեկարգվող, հարմարավետ և կանաչ քաղաք, որտեղ յուրաքանչյուրը կարող է իրեն զգալ որպես տանտեր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:


«Այս տարին մեր քաղաքի համար եղել է աննախադեպ աշխատանքների և ձեռքբերումների տարի։ Մենք իրականացրել ենք մեծածավալ նախագծեր, տարեկան նախատեսված աշխատանքների մասով արձանագրել ենք շուրջ 94% կատարողականություն, ինչը մեր համատեղ աշխատանքի արդյունքն է։


Այս ամենն անհնար կլիներ առանց ձեր աջակցության, սիրելի՛ երևանցիներ։


Շնորհավորում եմ Ամանորը և Սուրբ Ծնունդը։


Թող 2025 թվականը լինի խաղաղության, համերաշխության և նոր հաջողությունների տարի թե՛ ձեր ընտանիքների, թե՛ մեր քաղաքի համար։


Մենք միասին կշարունակենք կառուցել մեր սիրելի Երևանը»,- գրել է նա: