2025-ի հունվարի 1-ի առավոտից դադարեցվել է ՌԴ-ից Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցումը. «Գազպրոմ»

Ռուսական «Գազպրոմ» գազարդյունաբերական ընկերությունը դադարեցրել է ՌԴ-ից Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գազի մատակարարումը, հայտնում է ընկերությունը Telegram-ի իր ալիքում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:



«Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից ռուսական գազի մատակարարումը՝ Ուկրաինայի տարածքով դրա տարանցման համար չի իրականացվում», - ասվում է հրապարակման մեջ:


Ուկրաինական կողմը հրաժարվել է երկարաձգել համաձայնագրի ժամկետը, ուստի «Գազպրոմ»-ը 2025 թվականի հունվարի 1-ից զրկվել է Ուկրաինայի տարածքով տարանցիկ գազ մատակարարելու տեխնիկական և իրավական հնարավորությունից: