Լաս Վեգասում Դոնալդ Թրամփի հյուրանոցի մոտ էլեկտրամոբիլ է պայթել. կան տուժածներ և զոհ

Ոստիկանությունը հետաքննում է վառելիքի տարաներով և հրավառելիքով բեռնված Tesla ընկերության Cybertruck ավտոմեքենայի պայթյունը, որը տեղի է ունեցել Նևադա նահանգում, Լաս Վեգասում՝ Թրամփի հյուրանոցի մոտ, հայտնում է BBC News-ը։


Trump Organization-ը հայտարարություն է տարածել, որը X-ում հրապարակել է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը։


Կազմակերպությունը հաստատել է Լաս Վեգասի Trump հյուրանոցում էլեկտրական մեքենայի բռնկման մասին լուրը: Պատճառները հետաքննվում են։