Պարզվել է Tesla Cybertrack-ի պայթյունն իրականացրած վարորդի ինքնությունը

Լաս Վեգասում ոստիկանությունը պարզել է Trump International հյուրանոցի մոտ Tesla Cybertruck-ի պայթյունի մեջ կասկածվողի ինքնությունը։ Այս մասին հունվարի 2-ին հայտնել է KTNV-TV հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։


Կասկածյալը  37-ամյա Մեթյու Լիվելսբերգերն էր, ով նախկինում ծառայել է ԱՄՆ բանակում։ Նշվում է, որ տղամարդը բնակվել է մի քանի հասցեներում և մեքենան վարձել է Turo car sharing հավելվածի միջոցով։


Երբ մեքենան պայթել է, ենթադրյալ հանցագործը տեղում մահացել է։