Թուրքիան ռազմածովային զորավարժություններ է անցկացնում միանգամից երեք ծովերում

Թուրքիայում մեկնարկում են «Կապույտ հայրենիք» խոշոր ռազմածովային զորավարժությունները, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։


Լայնածավալ զորավարժությունները կանցկացվեն Սև և Էգեյան ծովերում, ինչպես նաև Արևելյան Միջերկրական ծովում։ Դրանք կտևեն 10 օր, դրանցում կներգրավվեն մոտ 90 նավ և 50 ինքնաթիռ։


Զորավարժությունների նպատակն է՝ ռազմածովային նավատորմի կազմի մեջ մտնող հրամանատարությունների օպերատիվության ու արդյունավետության գնահատումը, ստորաբաժանումների օպերատիվ պատրաստվածության մակարդակի բարձրացումը, բազմաթիվ սպառնալիքների պայմաններում շտաբի աշխատակիցների և ստորաբաժանումների կողմից վերլուծության և որոշումների կայացման կարողությունների բարելավումը, ինչպես նաև զորավարժություններին մասնակցող այլ ուժերի հրամանատարությունների և ստորաբաժանումների փոխազդեցության ստուգումը: