Լոս Անջելեսում բռնկվել են անտառային հրդեհներ, հայտարարվել է արտակարգ դրություն:
Հրդեհը
սկսվել է հունվարի 7-ին Սանտա Մոնիկայի և Մալիբուի միջև տեղակայված
Փասիֆիկ-Փալիսեյդս ափամերձ շրջանում։ Նրա տարածքը կազմում է 1182 հեկտար։ Հրդեհից ոչնչացել
են բնակելի շենքեր, մոտ 30 հազար մարդ տարհանվել է։ Հրդեհի հետևանքով տուժածներ
չկան։
Փասիֆիկ-Փալիսեյդս
շրջանում ապրում են
մի քանի հոլիվուդյան աստղեր (օրինակ՝ այնտեղ է
գտնվում Բեն Աֆլեքի տունը)։ Դերասան Ջեյմս Վուդսը X սոցցանցում հրապարակել է
տարհանման տեսանյութ կրակով պատված տարածքից։
Եվս մեկ հրդեհ Կալիֆոռնիայում տեղի է ունեցել Լոս Անջելեսից 50 կիլոմետր
հեռավորության վրա, հրդեհի տարածքը կազմել է 160 հեկտար։ Լոս Անջելեսի շրջանում
ավելի քան 96 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Տարհանման գոտում է
հայտնվել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի նստավայրը, հայտնում է NBC News-ը։