Մեքսիկայի նախագահը Թրամփին առաջարկել է մայրցամաքն անվանել Մեքսիկական Ամերիկա

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը մեկնաբանել է ԱՄՆ–ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Մեքսիկական ծոցն Ամերիկայի ծոց վերանվանելու մտադրության մասին:


Շեյնբաումն ընդգծել է, որ ծոցի ներկայիս անվանումը ճանաչված է միջազգային կազմակերպությունների կողմից, և առաջարկել է ամբողջ մայրցամաքին վերադարձնել «Մեքսիկական Ամերիկա» պատմական անվանումը:


«Մեքսիկական ծոցի անվանումը ճանաչված է ՄԱԿ-ի և այլ միջազգային ինստիտուտների կողմից: Բայց ինչո՞ւ Հյուսիսային Ամերիկան չանվանել Մեքսիկական Ամերիկա: Գեղեցիկ է հնչում, այնպես չէ՞: Փաստորեն, 1607 թվականից՝ Ապացինգանի հիմնադրումից ի վեր, այն կրում էր այս անունը», - ասուլիսում հայտարարել է Շեյնբաումը՝ ցուցադրելով մայրցամաքի պատմական քարտեզները:


Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մեքսիկական ծոցի վերանվանումը կդառնա իր վարչակազմի նոր քաղաքականության մի մասը: