Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ սահմանների
անխախտելիության սկզբունքը տարածվում է բոլոր երկրների վրա՝ անկախ նրանից,
թե որտեղ են նրանք գտնվում՝ Արևելքում, թե Արևմուտքում։ Այս մասին նա գրել է X սոցցանցում։
«Մեր եվրոպացի գործընկերների հետ բանակցություններում անհանգստություն է զգացվում ԱՄՆ վերջին հայտարարությունների հետ կապված։ Հստակ է մի բան՝ մենք պետք է միասին մնանք»,- հայտարարել է Շոլցը։
Շոլցն այս հայտարարությամբ հանդես է
եկել հաջորդ օրն այն բանից հետո, երբ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը ճեպազրույցում հայտարարել է, որ չի բացառում ռազմական և տնտեսական ճնշումների կիրառումը Գրենլանդիայի և Պանամայի ջրանցքի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության համար: