Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ ընտրված
նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ավարտել պատերազմն Ուկրաինայում «որքան
հնարավոր է շուտ», սակայն չի պատրաստվում զիջումներ անել Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինին հակամարտության կարգավորման հարցում, հայտարարել է ԱՄՆ ապագա
առաջնորդի՝
Ուկրաինայի հարցով բանագնաց Քիթ Քելոգը:
«Կարծում եմ՝
մարդիկ պետք է իմանան, որ նա (Թրամփը) չի փորձում որևէ բան տալ Պուտինին կամ
ռուսներին»,- ասել է Քելոգը։