Եվս մեկ հրդեհ է բռնկվել Հոլիվուդի բլուրներ շրջանում՝ Լոս
Անջելեսի ամենահայտնի թաղամասերից մեկում, որտեղ գտնվում է Հոլիվուդի հայտնի
նշանը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել են իշխանությունները:
Այս շրջանի բնակիչներից մեկը CNN-ին պատմել է, որ ինքը տարհանվել
է մինչ հեռախոսով ծանուցում ստանալը և մեկնել ընկերոջ մոտ: Տեղում իրավիճակը նա
անվանել է քաոսային:
«Ճանապարհներին կանգնած են
ոստիկանական և հրշեջ մեքենաներ, մարդիկ փորձում են հեռանալ»,- ասել է նա։
Լոս
Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը հայտնել է, որ ոստիկանության լրացուցիչ ուժեր են ուղարկվել Հոլիվուդ:
«Մենք Հոլիվուդ են ուղարկում ոստիկանության աշխատակիցներին՝ օգնելու հեշտացնել տարհանումը։ Մենք հապշտապ աշխատում ենք ճանապարհները փակելու, երթևեկությունը
փոխելու և LAFD (հրշեջային) մեքենաների հասանելիությունը
ընդլայնելու ուղղությամբ»,- գրել է նա սոցիալական ցանցերում։