«Պետք է վերջ տանք այս պատերազմին». Թրամփը՝ իր հետ հանդիպելու Պուտինի ցանկության մասին

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այժմ նախապատրաստական ​​աշխատանքներ են ընթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման համար։ Այս մասին նա լրագրողներին ասել է Ֆլորիդայի իր նստավայրում հանրապետական ​​նահանգապետերի հետ հանդիպումից առաջ, հաղորդում է Reuters-ը։


«Նա ցանկանում է հանդիպել, և մենք դա կկազմակերպենք»,- ասել է Թրամփը։


«Նախագահ Պուտինը ցանկանում է հանդիպել։ Նա այդ մասին ասել է նույնիսկ հրապարակայնորեն, և մենք պետք է վերջ տանք այս պատերազմին։ Դա արյունալի շիլաշփոթ է»,- ասել է ԱՄՆ նորընտիր նախագահը՝ նկատի ունենալով ռուս-ուկրաինական պատերազմը:


Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ է իրենից ներկայացնում հանդիպման նախապատրաստման գործընթացը, և երբ այն կարող է կայանալ։

Կրեմլը առայժմ չի մեկնաբանել Թրամփի հայտարարությունը։