Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) թարմացրել է կոնֆլիկտային գոտիների մասին տեղեկատվական տեղեկագիրը (CZIB)՝ նախազգուշացնելով Ռուսաստանի որոշ տարածաշրջանների վրայով թռիչքների վտանգի մասին՝ երկրում քաղաքացիական և ռազմական օդային երթևեկության համակարգման թերությունների պատճառով:
Եվրոպական ավիացիոն վարչության տեղեկություններով՝ որոշումն ընդունվել է «թռիչքների առավելագույն անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի լայնամասշտաբ ռազմական ներխուժման շարունակման պայմաններում»։
Նոր նախազգուշացումը ներառում է հնարավոր թռիչքները դեպի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ։ Փաստաթղթում ասվում է, որ քաղաքացիական ինքնաթիռները կարող են ոչ կանխամտածված թիրախ դառնալ Ռուսաստանում «քաղաքացիական և ռազմական ուժերի գործողությունների համակարգման հնարավոր թերությունների և հնարավոր սխալ իդենտիֆիկացիայի պատճառով»: