Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհները շարունակում են զանգվածային ավերածությունների պատճառ դառնալ: CNN-ի հաղորդմամբ՝ Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության վարչությունը հայտնել է, որ հինգշաբթի երեկոյան ծանուցում է ստացել հրդեհի հետևանքով 10 մահվան դեպքի մասին:


Հրդեհներն արդեն համարվում են Լոս Անջելեսի շրջանի պատմության ամենաավերիչներից մեկը: