Լոս Անջելեսում ձերբակալել են հրդեհի հնարավոր մեղավորներից մեկին

Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է քաղաքի մատույցներում «Քենեթ» հրդեհի առաջացման կասկածյալին։ Հարավային Կալիֆոռնիայում անտառային հրդեհներն արդեն ավերել են ավելի քան 10 հազար շենք, զոհերի թիվը հասել է 10-ի։

Ոստիկանության սպա Չարլզ Դինսելի խոսքով՝ հրկիզման կասկածյալին ձերբակալել են տեղի բնակիչները, իսկ հետո հանձնել ոստիկանությանը: Նա եղել է 30-ամյա անօթևան տղամարդ։ Ենթադրվում է, որ նա հրկիզել է անտառը, ինչը և դարձել է Լոս Անջելեսից հյուսիս-արևմուտք «Քենեթ» խոշոր հրդեհի պատճառը:


Շրջանում նաև ձերբակալվել է 20 մարդ կողոպուտի կասկածանքով։ Կողոպուտի մասին տեղեկությունների ֆոնին հայտարարվել է պարետային ժամ։