Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 11-ի

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 11-ի։ Տեղեկությունը հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։


«5–ը մահացել են «Փելիսեյդս» անվանումը ստացած հրդեհի գոտում, 6-ը՝ «Իտոնից» տուժած տարածքում»,- ասված է հաղորդագրությունում։


Հունվարի 7-ին բռնկված հրդեհները մոլեգնում են ավելի քան 15,2 հազար հա տարածքում։


Երկու ամենամեծ հրդեհները՝ «Իտոնը» և «Փելիսեյդսը», տեղայնացված են համապատասխանաբար միայն 3% և 8%-ով: