«Հարավային Կովկասում անվտանգությունը կարևոր է մեզ համար». Իրանի ԱԳՆ

Հարավային Կովկասում անվտանգությունը կարևոր է Իրանի համար: Այս մասին, ինչպես հաղորդում է Tasnim-ը, մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։


Պատասխանելով Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի՝ անցյալ շաբաթ Ադրբեջան և Հայաստան կատարած այցի մասին հարցին՝ Բաղային նշել է, որ Ահմադիանի այցը Բաքու և Երևան եղել է նախապես ծրագրված և իրականացվել է։


«Իրանը կարևոր է համարում հարաբերությունները ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Հարավային Կովկասում անվտանգությունը կարևոր է մեզ համար, և մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները այս կարևոր տարածաշրջանում այն ամրապնդելու համար։ Անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ հեռու արտաքին միջամտությունից»,- ընդգծել է Բաղային։