ՀՀ-ի և ԱՄՆ-ի գործընկերությունը չպետք է սպառնա այլ երկրների անվտանգությանը. Տասմագամբետով

Երևանի և Վաշինգտոնի գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիք ստեղծի այլ երկրների համար։ Այս մասին News.ru-ին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը` մեկնաբանելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը:


«Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է` երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում։ Սակայն երկու կողմերի համար էլ այստեղ կարևոր է ելնել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքից, այսինքն` այդ գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային միավորումների համար»,-ասել է Տասմագամբետովը։