Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է Ալիևի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի ԱԳ նախարարության «X»-ի էջից։ 



Այցի շրջանակներում նախատեսվում է նաև Ֆիդանի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։



Կողմերը քննարկելու են հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև միջազգային կարևորության այլ հարցեր՝ ներառյալ Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները։