Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ․ Ֆիդան

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ անհատական ​​և ընդլայնված կազմով հանդիպումներում ևս մեկ անգամ արձանագրվել են տնտեսական ոլորտում ձեռք բերված հաջողությունները։


Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ մասնակցությամբ իրականացվող գլոբալ նախագծերը փոխել են տրանսպորտային և լոգիստիկ քարտեզները։


«Հարավային Կովկասում խաղաղությունը բխում է բոլորի շահերից»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը 


«Բայրամովի հետ հանդիպմանը քննարկել ենք նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված հարցեր, Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ»,- նշել է նա։