Անկարայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարները

Անկարայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարները։


Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար Հիքմաթ Միրզաևը Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Սելջուկ Բայրաքթարօղլուի հետ քննարկել է երկու երկրների միջև ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև «տարածաշրջանային անվտանգության գործում թուրք-ադրբեջանական ներդրումը», փոխանցում է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։