Էրդողանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։



Թուրքիայի ղեկավարը հավանություն է տվել Սիրիայի դեմ պատժամիջոցները դադարեցնելու Եվրամիության որոշմանը՝ այդ քայլը համարելով արդարացված որոշում։ Նա ընդգծել է ապագայում սահմանափակումների ամբողջական վերացման կարևորությունը և վստահեցրել, որ Թուրքիան կշարունակի օգնություն տրամադրել Սիրիային։



Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները։