Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 20-ին մասնակցել է Արդարադատության նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքային քննարկմանը, այս մասին հայտնում է նախարարն իր ֆեյսբուքյան էջում։
«Այն կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:
Բարձր եմ գնահատում Հիմնադրամի իրավաստեղծ գործունեությունը և շնորհակալ եմ ԱՄՆ ՄԶԳ-ին՝ Հիմանդրամի ստեղծման օրվանից Նախարարության կողքին լինելու և մի շարք կարևոր նախաձեռնություններին աջակցելու համար:
Հանդիպման ընթացքում Նախարարության աշխատակիցներին կոչ եմ արել լինել նախաձեռնող, աշխատանքի ընթացքում հանդիպող խնդիրները լուծելու համար հանդես գալ նորարական առաջարկներով, ներկայացնել նոր գաղափարներ։ Վստահեցրել եմ, որ դրանք իրականացնելու համար կարվի առավելագույնը»։