Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարած։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ՏԱՍՍ-ին տված մեկնաբանության մեջ:
Զախարովան կոչ է արել կոնտեքստից չհանել Ղարաբաղի մասին Մեդինսկու խոսքերը և դրանց չտալ «բոլորովին այլ իմաստ»։ Զախարովան նշել է, որ Ղարաբաղի մասին իր մեկնաբանության մեջ Մեդինսկին խոսել է իրավիճակի պատմական ասպեկտի և սոցիալ-մշակութային առանձնահատկությունների մասին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարարությունից արձագանքել էին Մեդինսկու հայտարարությանը, նշել՝ այն խեղաթյուրում է իրականությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ից հիշեցրել են, որ Ռուսաստանը ճանաչել և շարունակում է ճանաչել ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս: